Քաղաքականություն

Արտակ Բեգլարյանի կոշտ արձագանքը՝ ադրբեջանական դիվերսիային Տոյվո Կլաարի ռեակցիային

2 րոպեի ընթերցում

Արտակ Բեգլարյանի կոշտ արձագանքը՝ ադրբեջանական դիվերսիային Տոյվո Կլաարի ռեակցիային

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կազմակերպած դիվերսիային Արցախում, որի հետևանքով Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության երեք ծառայող է զոհվել: Տոյվո Կլաարի գրառմանը կոպիտ արձագանք է տվել Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ Կլաարի հանդեպ անվստահությունն ավելի է խորանում՝ ադրբեջանական հանցագործությանը նրա ռեակցիայի պատճառով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տոյվո Կլաարը, արձագանքելով Ադրբեջանի դիվերսիոն հարձակմանը, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ տեղի ունեցած արյունալի միջադեպն ընդգծում է բանակցությունների առաջմղման խիստ անհրաժեշտությունը կայունության և արդար խաղաղության հասնելու համար: Նա նաև հավելել է, որ Բաքվում է և անհամբերությամբ սպասում է Ադրբեջանի ղեկավարության հետ առարկայական հանդիպումներին Մյունխենի հանդիպումից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար:

Արտակ Բեգլարյանը՝ ի պատասխան Տոյվո Կլաարի գրառման, «Թվիթեր»-ի իր էջում գրել է.

«Իմ անվստահությունը Տոյվո Կլաարի նկատմամբ ավելի է խորանում՝ ադրբեջանական հանցագործությանը նրա ռեակցիայի պատճառով: Նա կամ սիրողական դիվանագետ է կամ ադրբեջանական ուղեղի լվացման տակ է, կամ կոռումպացված չինովնիկ է կամ Եվրոպական արժեքների, շահերի և մարդու իրավունքների շեղված ընկալումներ ունի: Բոլոր չորս տարբերակների դեպքում փոփոխություններն անհրաժեշտություն են:

Մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.

Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան

Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան

Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան:

Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:

ԱԽ քարտուղարը կարծում է, որ ՀՀ-ն ինքնիշխանության դեմ ճնշումներին կարողացել է դիմակայել ժողովրդավարության շնորհիվ

Քաղաքականություն

ԱԽ քարտուղարը կարծում է, որ ՀՀ-ն ինքնիշխանության դեմ ճնշումներին կարողացել է դիմակայել ժողովրդավարության շնորհիվ

ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Մարգարայում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպելու մասին հարցին

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Մարգարայում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպելու մասին հարցին

Տեսնում ենք, որ օրգանական կապ է ձևավորվում դատախազական համակարգի և ժողովրդի միջև․ վարչապետ

Քաղաքականություն

Տեսնում ենք, որ օրգանական կապ է ձևավորվում դատախազական համակարգի և ժողովրդի միջև․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը

Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը

ԵՄ-ն բարեփոխումների իրականացման առումով Հայաստանի առանցքային գործընկերն է․ Վասիլիս Մարագոս

Քաղաքականություն

ԵՄ-ն բարեփոխումների իրականացման առումով Հայաստանի առանցքային գործընկերն է․ Վասիլիս Մարագոս

Ես գիտեմ ՀՀ ժողովրդի կարծիքը․ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵՄ-ին անդամակցելու համար հնարավոր հանրաքվեի անցկացմանը

Քաղաքականություն

Ես գիտեմ ՀՀ ժողովրդի կարծիքը․ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵՄ-ին անդամակցելու համար հնարավոր հանրաքվեի անցկացմանը

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ-ն գոյություն չէր ունենա, եթե ժողովրդավարական երկիր չլիներ. վարչապետ

Քաղաքականություն

ՀՀ-ն գոյություն չէր ունենա, եթե ժողովրդավարական երկիր չլիներ. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջասթին Թրյուդոյին

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջասթին Թրյուդոյին

ԱՄՆ-ը գնահատում է Հայաստանում ժողովրդավարության տարածման շուրջ զարգացումները. Քրիստինա Քվին

Քաղաքականություն

ԱՄՆ-ը գնահատում է Հայաստանում ժողովրդավարության տարածման շուրջ զարգացումները. Քրիստինա Քվին

ՌԴ-ում ՀՀ դեսպանն աշխատանքային այցով Բելգորոդի մարզում է

Քաղաքականություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանն աշխատանքային այցով Բելգորոդի մարզում է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում