Սպորտ

«Ինտեր»-ի հաղթանակին նպաստեց նաև Մխիթարյանի գոլը

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ի հաղթանակին նպաստեց նաև Մխիթարյանի գոլը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 25-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Լեչե»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միլանում կայացած խաղի մեկնարկից 29 րոպե անց, ստանալով Բարելլայի փոխանցումը, «Ինտեր»-ին առաջ մղեց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: Տանտերերին հաջողվեց զարգացնել առավելությունն արդեն երկրորդ կեսի 53-րդ րոպեին: Այս անգամ աչքի ընկավ Լաուտարո Մարտինեսը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 71-րդ րոպեին:

«Ինտեր»-«Լեչե»`2:0:

Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում կրկին երկրորդ տեղում է: Թիմն ունի 50 միավոր: Առաջատարը 65 միավորով «Նապոլի»-ն է:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում