Սպորտ

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճեց երկրորդ անընդմեջ ոսկե մեդալը

1 րոպեի ընթերցում

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճեց երկրորդ անընդմեջ ոսկե մեդալը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճեց երկրորդ անընդմեջ ոսկե մեդալը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի առանձին գործիքների հենացատկի վարժության եզրափակիչում Արթուր Դավթյանը հավաքեց 15.083 միավոր և զբաղեցրեց առաջին տեղը: Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել նաև գերմանական Կոդբուս քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում:

Նախօրեին Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամներ Արթուր Ավետիսյանը 4-րդն էր, իսկ Վահագն Դավթյանը` 8-րդը, Դոհայի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի օղակների վարժությունում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում