Միջազգային

Կուրիլյան Էբեկո հրաբուխը մոխիր է նետել ծովի մակարդակից գրեթե 5 կմ բարձրության վրա

1 րոպեի ընթերցում

Կուրիլյան Էբեկո հրաբուխը մոխիր է նետել ծովի մակարդակից գրեթե 5 կմ բարձրության վրա

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուրիլյան Պարամուշիր կղզու Էբեկո հրաբուխը ծովի մակարդակից գրեթե 5 կմ բարձրության վրա մոխիր է նետել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով gazeta.ru-ին, այս մասին հայտնում է Սախալինի շրջանի ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

«Էբեկո հրաբխի վրա 4,5 կմ բարձրության վրա մոխրի արտանետում է տեղի ունեցել: Շլեյֆը տարածվել է հարավային ուղղությամբ՝ մինչև 5 կմ հեռավորության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Էբեկո հրաբուխը հասնում է 1156 մ բարձրության և գտնվում է Վերնադսկի լեռնաշղթայի հյուսիսային մասում՝ Սեվերո-Կուրիլսկից 7 կմ հյուսիս-արևմուտք։ Նախորդ հրաբխի ժայթքումը տեղի է ունեցել 2012 թվականին, այնուհետև այն ակտիվության նշաններ ցույց չի տվել մինչև 2016 թվականի հոկտեմբերը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում