Տարածաշրջանային

Բաքվի սուպերմարկետում զինված հարձակում է իրականացվել

1 րոպեի ընթերցում

Բաքվի սուպերմարկետում զինված հարձակում է իրականացվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում գտնվող սուպերմարկետներից մեկում զինված հարձակում է տեղի ունեցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հարձակման հետևանքով մեկ մարդ գլխի շրջանում ստացած կրակոցից տեղում մահացել է, երկու մարդ վիրավորվել է և հոսպիտալացվել։

Միջադեպի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում