Մշակույթ

Հայ ռեժիսորների ֆիլմերը ներառվել են բուլղարական կինոփառատոնի պաշտոնական մրցույթում

1 րոպեի ընթերցում

Հայ ռեժիսորների ֆիլմերը ներառվել են բուլղարական կինոփառատոնի պաշտոնական մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» անիմացիոն կարճամետրաժ և Վիկտորիա Ալեքսանյանի «Կապույտի միջով» կարճամետրաժ խաղարկային ֆիլմերն ընդգրկվել են Ամերիկյան կինոակադեմիայի որակավորման՝ Բուլղարական In The Palace International Short Film Festival կինոփառատոնի պաշտոնական մրցույթում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը` շեշտելով, որ կինոնկարները նկարահանել է «Հոշկի ֆիլմ» կինոընկերությունը: Ֆիլմերը պետական աջակցություն են ստացել:

In The Palace կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը կայացած միջազգային փառատոն է, որը նվիրված է կարճամետրաժ ֆիլմերին և թվային արվեստին, ինչպես նաև ներկայացնում է հատուկ մրցութային ծրագրեր գեղարվեստական ֆիլմերի և ֆիլմաշարերի համար: Այն տեղի կունենա Բուլղարիայի Պեռնիկ քաղաքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում