Հասարակական

Արդարադատության նախարար Մինասյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է դատական և իրավական բարեփոխումների ընթացքը

2 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարար Մինասյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է դատական և իրավական բարեփոխումների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին:

Նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումների օրակարգը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, հանդիպմանը Գրիգոր Մինասյանն անդրադարձել է հանրային կառավարման բարեփոխումների շուրջ իրականացվող աշխատանքներին: Ներկայացնելով հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության ճանապարհային քարտեզը՝ նախարարը նշել է, որ այն Կառավարության կարևորագույն առաջնահերթություններից է, քանի որ այն էապես նպաստելու է երկրի զարգացմանը:

«Գրիգոր Մինասյանը խոսել է իրավական փոխօգնության ոլորտում առկա համաձայնագրերի, ինչպես նաև Չեխիայի հետ արդյունավետ համագործակցության մասին:

Նախարարը նաև անդրադարձ է կատարել դատական և իրավական բարեփոխումների շրջանակներում իրականացվող դատական համակարգի թվայնացման աշխատանքներին՝ ընդգծելով դրանց կարևորությունը: Միաժամանակ, քննարկել է Չեխիայում հանրային ծառայության ոլորտում իրականացված բարեփոխումների փորձին ծանոթանալու հնարավորության հարցը՝ մասնավորապես թվային կառավարման ոլորտում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ նշված բարեփոխումները կարևոր դեր ունեն ոլորտի զարգացման համար:

Պետր Պիրունչիկը կարևորել է երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ շարունակական քայլերի իրականացումը:

Նշվում է, որ նախարարն ու դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտին վերաբերվող մի շարք այլ հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը ոլորտը զարգացնելու ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում