Տարածաշրջանային

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել Է Թեհրան

1 րոպեի ընթերցում

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել Է Թեհրան

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին այսօր ժամանել է Իրանի մայրաքաղաք։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

Ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում։ Գրոսիին դիմավորել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ծրագրում է հանդիպել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ՝ քննարկելու Իրանի միջուկային գործարքի շուրջ «երկխոսության վերսկսման» հարցը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում