Պատահար

Կդադարեցվեն միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Խաչատուր Կիրակոսյանի լիազորությունները

1 րոպեի ընթերցում

Կդադարեցվեն միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Խաչատուր Կիրակոսյանի լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի որոշմամբ՝ մարտի 12-ից կդադարեցվեն միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Խաչատուր Կիրակոսյանի լիազորությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝ 2023 թվականի մարտի 12-ից դադարեցնել միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Խաչատուր Կիրակոսյանի լիազորությունները»,- ասվում է որոշման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում