Ֆինանսների նախարարն ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը
1 րոպեի ընթերցում
![Ֆինանսների նախարարն ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/03/1105437.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք իր պատասխանատու առաքելության մեջ:
Նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի ընթացիկ տնտեսական իրավիճակը: Վահե Հովհաննիսյանն ընդգծել է հայ-ամերիկյան փոխադարձ ներդրումային միջավայրի բարելավման և առևտրատնտեսական համագործակցության խթանման կարևորությունը:
Դեսպան Քվինն արժևորել է հայ-ամերիկյան համագործակցության խորացումն ու դրա շարունակական ընդլայնումը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: