Տարածաշրջանային

Լարսը բացվել է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար

1 րոպեի ընթերցում

Լարսը բացվել է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Օսիայում Ռազմավիրական ճանապարհով երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս հատվածում ժամը 10:30-ից (Երևանի ժամանակով` 11:30-ից) վերականգնվել է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար, հաղորդել են ՌԴ ԱԻՆ-ի տարածաշրջանային վարչությունում:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: Ըստ մամուլի հաղորդագրության՝ երթևեկությունը թույլատրվել է երկու ուղղություններով՝ «կապված անվտանգ անցումն ապահովելու հնարավորության հետ, ինչպես նաև «հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները»: Լույս մարտի 2-ի գիշերվա ժամը մեկից եղանակային վատ պայմանների պատճառով արգելվել էր բեռնատարների անցումը ճանապարհով։ Ռազմավիրական ճանապարհն այսօրվա դրությամբ միակ ցամաքային երթուղին Է, որը Ռուսաստանը կապում Է Վրաստանի և Հայաստանի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում