Սպորտ

Հայ շախմատիստները մեկնարկում են Եվրոպայի անհատական առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Հայ շախմատիստները մեկնարկում են Եվրոպայի անհատական առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկում են Եվրոպայի անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը Հայաստանը կունենա 13 մասնակից: Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար կպայքարեն Եվրոպայի գործող փոխչեմպիոն Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաև Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ալեքս Սահակյանը, Արմեն Բարսեղյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Էմին Օհանյանը, Վահե Դանիելյանը և Սարգիս Մանուկյանը:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը կմեկնարկի մարտի 3-ին և կեզրափակվի մարտի 13-ին: Այն կկայանա Սերբիայի Վրնյաչկա քաղաքում:

ՀետևեքմեզԻնստագրամում

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում