Հասարակական

Շահագործվող խոտանված մեքենաներ հայտնաբերելու նպատակով ուժեղացված ծառայություններ են իրականացվելու

3 րոպեի ընթերցում

Շահագործվող խոտանված մեքենաներ հայտնաբերելու նպատակով ուժեղացված ծառայություններ են իրականացվելու

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվառումից ժամանակավորապես կամ խոտանման հիմքով հանված մեքենաներն սպառնալիք են երթևեկության մյուս մասնակիցների համար, և հատկապես առանց համարանիշերի շահագործվող խոտանված տրանսպորտային միջոցներ հայտնաբերելու նպատակով պարեկային ծառայությունն ու ճանապարհային ոստիկանությունը այսուհետ պարբերաբար իրականացնելու են ուժեղացված ծառայություններ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

«Փորձը ցույց տվեց, որ նման մեքենաները ևս սպառնալիք են երթևեկության մյուս մասնակիցների համար: Նշենք, որ դա նաև օրենքի խախտում է: Ըստ օրենսդրության՝ սահմանված կարգով չհաշվառված կամ տեխզննություն չանցած տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է տուգանք` 20 հազար դրամի չափով: Առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված համարանիշով վարողը մեկ տարի ժամկետով զրկվում է վարելու իրավունքից, իսկ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ նշանակվում է տուգանք՝ 200 հազար դրամի չափով: Առանց ԱՊՊԱ պայմանագրի վարելու համար նախատեսված է տուգանք՝ 100 հազար դրամի չափով:

Այսինքն՝ ժամանակավորապես կամ խոտանման հիմքով հաշվառումից հանված և առանց համարանիշերի մեքենա վարող անձինք կարող են տուգանվել մինչև 340 հազար դրամի չափով կամ զրկվեն տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից և տուգանվեն 140 հազար դրամի չափով։

Հորդորում ենք զերծ մնալ նման իրավախախտումներ կատարելուց։ Ոստիկանությունը հետևողական է լինելու նման խախտումներով վարողներ հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու, դրանով իսկ ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բաձրացնելու հարցում: Հատկապես առանց համարանիշերի շահագործվող խոտանված տրանսպորտային միջոցներ հայտնաբերելու նպատակով պարեկային ծառայությունն ու ճանապարհային ոստիկանությունը այսուհետ պարբերաբար իրականացնելու են ուժեղացված ծառայություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում