Հասարակական

Դատախազությանն օրենքով տրվել է համայնքային շահերի արդյունավետ պաշտպանության լիազորություն

1 րոպեի ընթերցում

Դատախազությանն օրենքով տրվել է համայնքային շահերի արդյունավետ պաշտպանության լիազորություն

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը մարտի 1-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Դատախազության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման արդյունքում «համայնքի շահ»-ը ներառվեց «պետական շահ»-ի ոլորտ՝ ՀՀ դատախազությանը թույլ տալով ապահովել համայնքային շահերի առավել արդյունավետ պաշտպանություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, օրենսդրական այս բարեփոխման արդյունքում դատախազությունը լիազորված կլինի համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցել դատարան, այդ թվում՝ վիճարկել համայնքների ղեկավարների այն ապօրինի հրամաններն ու որոշումները, որոնց արդյունքում օտարվել են համայնքային սեփականություն հանդիսացող զբոսայգիները, պուրակները, մանկապարտեզներն ու այլ անշարժ գույքը՝ դրանք վերադարձնելով համայնքին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում