Խաղաղության ձգտումը կրճատում է երկրների միջեւ հեռավորությունը. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ-ում Մեքսիկայի նորանշանակ դեսպանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 1-ին ընդունել է Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասին: Նա շնորհավորել է արտակարգ եւ լիազոր դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջող համագործակցություն:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, զրույցի ընթացքում կարեւորվել են միջխորհրդարանական կապերը՝ մասնավորեցնելով խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը:

Խոսելով առեւտրատնտեսական կապերի, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ գործուն քայլեր են անհրաժեշտ տնտեսական, գիտատեխնիկական, առողջապահության, քրեաիրավական ոլորտներին առնչվող նախագծային փուլում գտնվող 5 համաձայնագրերն ավարտին հասցնելու համար:

Նա երախտագիտություն է հայտնել Մեքսիկական Միացյալ Նահանգների Սենատի բոլոր անդամներին, որոնք նախաձեռնել եւ 2023 թվականի փետրվարի 8-ին ընդունել են Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման մասին փաստաթուղթը՝ հավելելով, որ Պատգամավորների պալատը նույնպես հանդես կգա համապատասխան նախաձեռնություններով:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանի անվտանգության հարցերին: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել դեսպանին՝ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի ընթացքում Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի կողմից արված հայտարարության համար՝ միեւնույն ժամանակ ակնկալելով, որ Մեքսիկան ավելի հասցեական եւ հստակ ձեւակերպումներով կդատապարտի Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ գործողությունները: ԱԺ խոսնակը բարձր է գնահատել 2022 թվականի դեկտեմբերին Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում Մեքսիկայի ներկայացուցչի հայտարարությունն ու Մեքսիկայի դիրքորոշումը, որով կոչ է արվել թույլատրել միջանցքով ազատ տեղաշարժը:

Դեսպանը նշել է, որ հպարտ է ներկայացնել խաղաղասեր Մեքսիկայի ստեղծարար ժողովրդին՝ ընդգծելով, որ իր երկիրը պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը հակամարտությունները խաղաղ հանգուցալուծելու համար:

Եզրափակելով խոսքը՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւանների նկատմամբ եւ շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին:

Հայերեն Русский

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտնել է, որ Եմենին սպառնում է կրկին լայնածավալ պատերազմի մեջ ընդգրկվելու վտանգը

«Հայաստան» խմբակցությունն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը

Օգոստոսի 18-ի միջոցառումների անոնս

Աննա Գրիգորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

Ռազմիկ Պետրոսյանն ու Մելիքսեթ Պողոսյանն ազատվել են ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոններից

Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Սուրեն Պապիկյան

Բուլղարացիների արտասահմանյան ուղևորությունները և դեպի Բուլղարիա այցելություններն աճել են. BTA