Տարածաշրջանային

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ծրագրում է առաջիկա երկու օրերին այցելել Իրան

2 րոպեի ընթերցում

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ծրագրում է առաջիկա երկու օրերին այցելել Իրան

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին առաջիկա երկու օրերին կժամանի Իրան։ Այս մասին «Արմենպես»-ը տեղեկանում Է ТАСС-ից:

«Ոմանք պնդում են, թե մենք պատասխան չենք տվել գործակալությանը: Այս հարցի շուրջ նույնպես քննարկում է եղել, և պարոն Գրոսսին մեկ-երկու օրվա ընթացքում պաշտոնական հրավերով կժամանի Իրան»,- հայտնել է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի խոսքերը։

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ի տվյալները, հաղորդել էր, որ Իրանում մինչև 60 % հարստացված ուրանի պաշարներն անցյալ տարվա նոյեմբերից ավելացել են 40%-ով։

Ընդ որում, մինչև 60 % հարստացված ուրանի պաշարները 62,3 կգ-ից հասել են 87,5 կգ-ի։ Մի շարք լրատվամիջոցների տրամադրության տակ հայտնված ՄԱԳԱՏԷ-ի զեկույցի համաձայն՝ Իրանում նաև հաստատել են, որ հունվարի 22-ին Ֆորդոյի միջուկային օբյեկտում վերցված նմուշները պարունակել են մինչև 83,7% հարստացված մասնիկներ։

Դրա հետ մեկտեղ Թեհրանում բացատրել են, որ դա պայմանավորված է «հարստացման մակարդակի չկանխամտածված տատանումներով»։

ՄԱԳԱՏԷ-ն իր հերթին նշել է, որ իրենք շարունակում են հետաքննությունը՝ պարզելու նման մասնիկների հայտնաբերման պատճառը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպես»-ը, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քահլը հայտարարել է, որ Իրանը 12 օրում կարող է արտադրել ատոմային ռումբ ստեղծելու համար անհրաժեշտ նյութ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում