Սպորտ

Մենք մեծ պատվով և հյուրընկալությամբ ենք անցկացնելու ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը. Վիգեն Խաչատրյան

1 րոպեի ընթերցում

Մենք մեծ պատվով և հյուրընկալությամբ ենք անցկացնելու ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը. Վիգեն Խաչատրյան

ԱԲՈՎՅԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանի կարծիքով Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում մեր երկիրը մեծ պատվով է ներկայանալու:

«Այս տարվա ուսումնամարզական հավաքը սկսել ենք դեռևս հունվար ամսին: Պատանիները, երիտասարդները և մեծահասակները միասին են մարզվում: Պատանիները կմասնակցեն Ալբանիայում կայանալիք աշխարհի առաջնությանը, որին կմասնակցի երեք մարզիկ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց մասնագետը:

Խաչատրյանն առանձնացրեց, որ Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը իսկապես բացառիկ իրադարձություն է, որին հայկական ծանրամարտի ներկայացուցիչները շատ են սպասել: «Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելը շատ կարևոր է մեզ համար` մարզիչներիս, ծանրորդների և մարզասերների: Իրոք մեծ տոն է լինելու: Մենք մեծ պատվով և հյուրընկալությամբ ենք անցկացնելու Եվրոպայի առաջնությունը»,-շեշտեց մասնագետը:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` ապրիլի 15-23-ը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում