ԱՄՆ-ը հայտարարել Է, որ Իրանը կարող Է 12 օրում ատոմային ռումբի համար նյութ ստանալ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հնարավորություններն այնպիսին են, որ երկիրը 12 օրում կարող է արտադրել ատոմային ռումբ ստեղծելու համար անհրաժեշտ նյութ: Նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քահլը։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին:

«2018 թ.-ին, երբ նախկին վարչակազմը որոշեց դուրս գալ ԳՀՀԾ-ից (խմբ.՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր), Իրանից 12 ամիս կպահանջվեր մեկ ռումբ պատրաստելու համար անհրաժեշտ տրոհվող նյութեր ստանալու համար: Իսկ այժմ կպահանջվի մոտ 12 օր», - հայտարարել է Քահլը Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի լսումների ժամանակ:

Նա ընդգծել է, որ Իրանը տպավորիչ առաջընթաց է արձանագրել միջուկային ոլորտում այն բանից հետո, երբ նախկին նախագահ Թրամփը Վաշինգտոնը դուրս բերեց միջուկային համաձայնագրից։ Քահլը հավելել է, որ միջուկային գործարքին վերադարձն առաջվա պես «լավագույն տարբերակն է», սակայն նշել է, որ ԳՀՀԾ-ի հարցն առայժմ հետաձգված է։

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ի տվյալները, հաղորդել էր, որ Իրանում մինչև 60 % հարստացված ուրանի պաշարներն անցյալ տարվա նոյեմբերից ավելացել են 40%-ով։ Ընդ որում, մինչև 60 % հարստացված ուրանի պաշարները 62,3 կգ-ից հասել են 87,5 կգ-ի։

Իր հերթին «Интерфакс»-ը հաղորդում է, որ մի շարք լրատվամիջոցների տրամադրության տակ հայտնված ՄԱԳԱՏԷ-ի զեկույցի համաձայն՝ Իրանում նաև հաստատել են, որ հունվարի 22-ին Ֆորդոյի միջուկային օբյեկտում վերցված նմուշները պարունակել են մինչև 83,7% հարստացված մասնիկներ։ Դրա հետ մեկտեղ Թեհրանում բացատրել են, որ դա պայմանավորված է «հարստացման մակարդակի չկանխամտածված տատանումներով»։

ՄԱԳԱՏԷ-ն իր հերթին նշել է, որ իրենք շարունակում են հետաքննությունը՝ պարզելու նման մասնիկների հայտնաբերման պատճառը։ Բացի այդ, մի քանի արևմտյան լրատվամիջոցներ նշում են, որ փետրվարի 12-ի դրությամբ Իրանում հարստացված ուրանի (անկախ հարստացման մակարդակից) պաշարները հասել են 3760,8 կգ-ի, ինչը 18 անգամ գերազանցում է միջուկային գործարքի շրջանակներում համաձայնեցված մակարդակը:

Հայերեն Русский

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ

Ղարաբաղից տեղահանվածների 40+10 հազար դրամի աջակցությունը կշարունակվի ևս մեկ տարի. Փաշինյան

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթանակով են մեկնարկել Օլիմպիադայում

Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացումը պետք է հանգեցնի տոկոսադրույքների նվազման. Փաշինյան

Հայաստան-ԵՄ հարաբերությունները պատմության ամենաբարձր կետում են. Փաշինյան