«Գազպրոմ»-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ քննարկելու համագործակցության հեռանկարները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերն այսօր ժամանել է Իրանի մայրաքաղաք, որտեղ հանդիպել է Իրանի նավթի նախարարությունում բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց հետ։ Բացի դրանից, նախատեսվում է հանդիպում Իսլամական Հանրապետության նավթի նախարարության ղեկավար Ջավադ Օուջիի կամ նրա տեղակալներից մեկի հետ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

Որպես Միլլերի այցի հիմնական նպատակ իրանական լրատվամիջոցները նշում են Իրանի նավթագազային հատվածի հետ «Գազպրոմ»-ի համագործակցության ճանապարհային քարտեզի մշակումը։

«Գազպրոմ»-ի ղեկավարը նախօրյակին Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ քննարկել Է էներգետիկ համագործակցության հարցեր։ 2022 թ. հուլիսի 19-ին Իրանի ազգային նավթային ընկերությունը և «Գազպրոմ»-ը Թեհրանում ստորագրել են ռազմավարական համագործակցության հուշագիր։

Համաձայնագիրը ենթադրում է փոխգործակցության հնարավորությունների վերլուծություն, այդ թվում՝ հետևյալ ուղղություններով՝ Իրանում նավթագազային և նավթային հանքավայրերի շահագործում, բնական գազի և նավթամթերքի փոխանակման գործառնությունների իրականացում, հեղուկացված բնական գազի մեծ և փոքր տոննաժային նախագծերի իրականացում, մայր գազատարների կառուցում, գիտատեխնիկական և տեխնոլոգիական համագործակցություն։

Ավելի ուշ Իրանի նավթի փոխնախարար Ահմեդ Ասադզադեն հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստվում է Իրանի տարածքում սկսել նավթի վեց և գազի երկու հանքավայրերի շահագործումը:

Նա նշել է, որ «Գազպրոմ»-ն ունի իր գազն Իրանի տարածքով հարևան երկրներ փոխադրելու հեռանկարային հնարավորություն, այդ թվում՝ Պակիստան և Պարսից ծոցի երկրներ։ 2022 թ. նոյեմբերի սկզբին Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ «Գազպրոմ»-ը մոտ ժամանակներս կհամաձայնեցնի Իրանում նախագծերի տեխնոլոգիական պարամետրերը և արդեն մինչև նոյեմբերի վերջը կարող է ստորագրել պայմանագրեր այդ նախագծերի շուրջ:

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա