Վրաստանի ՀՆԱ-ն 2023 թ. հունվարին աճել է 8,4 %-ով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ-ի) իրական աճն այս տարվա հունվարին 2022 թ.-ի նույն ցուցանիշի համեմատությամբ կազմել է 8,4 %: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Նախնական տվյալներով՝ 2023 թվականի հունվարին ՀՆԱ-ի իրական աճը նախորդ տարվա համապատասխան ժամանակամիջոցի համեմատությամբ կազմել է 8,4 տոկոս»,- ասված է Վրաստանի «Սաքստատ» Ազգային վիճակագրական ծառայության կողմից փետրվարի 27-ին հրապարակված հաղորդագրությունում։ Հաղորդվում է, որ աճ է տեղի ունեցել այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են շինարարությունը, ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, տրանսպորտը և պահեստավորումը, առևտուրը, տեղեկատվությունը և կապը, ինչպես նաև հյուրանոցային և ռեստորանային ոլորտները։

Ընդ որում, անկում է նկատվում մշակող արդյունաբերության, գիտատեխնիկական գործունեության և էներգետիկայի հատվածում։ Վրաստանում արտաքին ապրանքաշրջանառությունը հունվարին կազմել է 1,461 մլրդ դոլար, ինչը 29,1 %-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։ Երկրից արտահանումը կազմել է $459 մլն (աճը՝ 38,5%), իսկ ներմուծումը` $1,002 մլրդ (աճը՝ 25,2%):

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա