Հասարակական

«Fitch Ratings» վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Երևանի վարկանիշը՝ «Կայուն»-ից «Դրական» կանխատեսմամբ

1 րոպեի ընթերցում

«Fitch Ratings» վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Երևանի վարկանիշը՝ «Կայուն»-ից «Դրական» կանխատեսմամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանիշային գործակալությունը 2022 թվականի դեկտեմբերին վերահաստատել է Երևանի վարկանիշը՝ հանրային ֆինանսների բնագավառում սահմանելով այն «B+» մակարդակում` «Կայուն» կանխատեսմամբ, իսկ ընթացիկ տարվա փետրվարին պաշտոնապես տեղեկացրել է, որ գործակալությունը 10.02.2023 թվականի դրությամբ վաղաժամկետ (Երևանի վարկանիշավորման հերթական գործընթացը ծրագրված էր 2023 թվականի հունիսին) փոխել է Երևանի «B+» մակարդակում հեռանկարը «Կայուն» կանխատեսումից «Դրական» կանխատեսման:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ սա կարևոր ձեռքբերում է համայնքի համար, հաշվի առնելով, որ գործակալությունն ունի բավարար հիմքեր ու փաստում է նշանակալի իրողություններ, որոնք ազդում են վարկանիշի հեռանկարի բարելավման, ինչպես նաև՝ տնտեսական միջավայրի գնահատականի վրա՝ բյուջետային, հարկաբյուջետային, ներդրումային առումով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում