Սպորտ

ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխության հաղթողները. Մեսինն լավագույն ֆուտբոլիստն է

2 րոպեի ընթերցում

ՖԻՖԱ-ի The Best  մրցանակաբաշխության հաղթողները. Մեսինն լավագույն ֆուտբոլիստն է

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած ՖԻՖԱ-իThe Best մրցանակաբաշխության ընթացքում հայտնի դարձան 2022 թվականի լավագույնները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` The Best-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացավԱրգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Լիոնել Մեսին:

Տարվա լավագույն մարզիչն Արգենտինայի ազգային թիմի գլխավոր մասնագետ Լիոնել Սկալոնին է:

2022 թվականի խորհրդանշական հավաքականի կազմն ունի հետևյալ տեսքը` դարպասապահ`Տիբո Կուրտուա, պաշտպաններ` Ժոաո Կանսելու, Վիրջիլ Վան Դեյք, Աշրաֆ Հակիմի, կիսապաշտպաններ` Կազեմիրո Քևին Դե Բրույնե, Լուկա Մոդրիչ, հարձակվողներ` ԿարիմԲենզեմա, Էրլինգ Հոլանդ, Կիլիան Մբապե, Լիոնել Մեսի:

Տարվա լավագույն դարպասապահն Արգենտինայի ազգային ընտրանու և անգլիական «ԱստոնՎիլա»-ի անդամ Էմիլիանո Մարտինեսն է:

Պուշկաշի անվան տարվա լավագույն գոլի մրցանակը ստացավ լեհաստանի հավաքականի և«Վարտա»-ի պարաֆուտբոլիստ Մարչին Օլեքսին:

Լավագույն կին ֆուտբոլիստը` «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ալեքսիա Պուտելասսն է (Իսպանիայի հավաքական):

Կանանց ֆուտբոլի 2022 թվականի լավագույն մասնագետ դարձավ Սարինա Վիգմանը, ով մարզում է Անգլիայի ֆուտբոլի հավաքականը:

Լավագույն կին դարպասապահը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից Մերի Էրպսն է:

Եվ երկրպագուների մրցանակին արժանացան Արգենտինայի ազգային ընտրանու երկրպագուները:

Հետևեք մեզԻնստագրամում

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում