Հասարակական

Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություն 4 մարզերում. փետրվարի 20-ից 27-ը հայտնաբերվել է 1164 խախտում

1 րոպեի ընթերցում

Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություն 4 մարզերում. փետրվարի 20-ից 27-ը հայտնաբերվել է 1164 խախտում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները փետրվարի 20-ից 27-ն Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1164 խախտում. պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 26 տրանսպորտային միջոց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ 18 վարորդ։ 17 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 23-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 35-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։

Ըստ աղբյուրի՝ նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում