Իրանը հանդես Է գալիս ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները հանդես են գալիս Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման դեմ: Նման հայտարարություն է արել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ժնևում իր ֆինն պաշտոնակից Պեկա Հաավիստոյի հետ բանակցությունների ընթացքում։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից: Ինչպես հետևում Է փետրվարի 27-ին Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված հայտարարությունից, Աբդոլլահիանն ընդգծել է, որ Թեհրանը «կտրականապես դեմ է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը» և Ուկրաինայում հակամարտության շարունակմանը, ինչպես նաև այլ երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության համար սպառնալիքի ստեղծմանը։ Ֆինլանդիան և Շվեդիան Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հայտեր են ներկայացրել 2022 թ. մայիսին, սակայն Թուրքիան արգելափակել է անդամակցության գործընթացը՝ նրանցից պահանջելով ահաբեկչական ճանաչել քրդական կազմակերպություններն, ինչպես նաև արտահանձնել այն անձանց, որոնք մեղադրվում են ահաբեկչության կամ 2016 թ.-ի հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ։

Հունվարի վերջին Թուրքիայի և Շվեդիայի միջև մեծ սկանդալ բորբոքվեց Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրանն այրելու պատճառով։ Բացի դրանից, հունվարի կեսերին Քրդական դեմոկրատական հասարակական կենտրոնի կողմից ի պաշտպանություն «Քրդստանի աշխատավորական կուսակցության» կազմակերպված հանրահավաքում Ստոկհոլմի քաղաքապետարանի մոտ ցուցարարները գլխիվայր կախել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատկերող տիկնիկ։ Էրդողանը հայտարարել է, որ Ստոկհոլմում այս և այլ հակաթուրքական գործողություններից հետո Շվեդիան չպետք է Անկարայից ակնկալի ՆԱՏՕ-ին անդամակցության իր հայտի վավերացում:

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա