Միջազգային

Հալեպի նահանգում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Հալեպի նահանգում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Սիրիայի Հալեպի նահանգում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

Ըստ սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների՝ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 12:04-ին (Երևանի ժամանակով 13:04-ին) Հալեպ քաղաքից մոտ 239 կմ հյուսիս-արևելք: Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշի նահանգում տեղի ունեցած 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերը լուրջ ավերածություններ են արել նաև Սիրիայում:

Սիրիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Արաբական Հանրապետությունում տարերային աղետի զոհ է դարձել 1 414 մարդ, տուժել՝ 2 349-ը: Սիրիայում Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի տվյալներով՝ կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքներում զոհերի թիվը կազմել է 3 513, ևս 7 396 մարդ տուժել է։ Դամասկոսի կողմից չվերահսկվող Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններում, ըստ տարբեր տեղեկությունների, կա ավելի քան 2000 զոհ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում