Տարածաշրջանային

Ֆինլանդիայի և Շվեդիայի`ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ եռակողմ հանդիպումը կկայանա մարտի 9-ին. Չավուշօղլու

1 րոպեի ընթերցում

Ֆինլանդիայի և Շվեդիայի`ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ եռակողմ հանդիպումը կկայանա մարտի 9-ին. Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի պատվիրակությունների միջև ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ եռակողմ հանդիպումը կկայանա մարտի 9-ին Բրյուսելում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու համար համոզիչ քայլեր չի ձեռնարկել ահաբեկչության դեմ պայքարում։

Չավուշօղլուն նշել է նաև, որ վստահ չէ, որ Ստոկհոլմը մինչև մարտի 9-ը կկատարի Անկարայի հանդեպ ունեցած բոլոր պարտավորությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում