Տարածաշրջանային

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցություններին

4 րոպեի ընթերցում

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցություններին

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները պատրաստ է վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման բանակցություններին։ Նման հայտարարություն է արել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Al-Alam հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

Աբդոլլահիանի խոսքով՝ Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը հավաստիացումներ է ստացել ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներից, որ Վաշինգտոնն առաջվա նման շահագրգռված Է Թեհրանի հետ այն տարաձայնությունների կարգավորման հարցում, որոնք խոչընդոտում են միջուկային գործարքի վերականգնմանը:

«Պարոն Ֆուադ Հուսեյնը վերջերս Վաշինգտոն կատարած այցից հետո մեզ փոխանցել է ուղերձ, որի համաձայն՝ ամերիկյան կողմը պատրաստ է քննարկել (խմբ.՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ) համաձայնագիրը՝ կոնկրետ արդյունքների հասնելու համար։ Մենք ողջունել ենք և ողջունում ենք դիվանագիտական ​​երկխոսությունը, մենք երբեք չենք խուսափել շփումներից և պատրաստ ենք Վիեննայի բանակցությունների շրջանակներում ամերիկյան կողմի հետ մտքերի փոխանակման ինչպես միջնորդների միջոցով, այնպես էլ ուղղակիորեն», - ասել է Աբդոլլահիանը՝ մեկնաբանելով Հուսեյնի հետ հանդիպման արդյունքները, որը տեղի Է ունեցել փետրվարի 22-ին Բաղդադում։

Բացի դրանից, Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ հնարավոր է համարում միջուկային գործարքի վերականգնումը։

«Ելնելով այն ուղերձից, որը պարոն Ֆուադ Հուսեյնը փոխանցել Է ամերիկյան կողմից՝ ես անձամբ տեսնում եմ, որ համաձայնության հասնելը հնարավոր է, քանի որ ամերիկյան կողմը ցուցաբերել է անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու իր պատրաստակամությունը», - ասել Է նախարարը՝ շեշտելով, սակայն, որ ամերիկացիների դիվանագիտական ազդանշանները հակասում են իրենց հրապարակային հայտարարություններին։

Օրեր առաջ Աբդոլլահիանը հանդիպում է ունեցել Է Հուսեյնի հետ, որտեղ երկկողմ հարաբերություններից և տարածաշրջանային համագործակցությունից բացի՝ քննարկվել են իրաքյան դիվանագիտության ղեկավարի՝ ԱՄՆ վերջերս կատարած այցի արդյունքները։ Այդ հանդիպման ավարտին Հուսեյնը հույս է հայտնել, որ «Վաշինգտոնն ու Թեհրանը կվերադառնան Վիեննայի բանակցություններին»։

Իրաքյան աղբյուրների տվյալներով՝ Իրաքի մայրաքաղաք Աբդոլլահիանի այցի հիմնական նպատակներից մեկը Իրանի և ԱՄՆ-ի հարաբերություններում Բաղդադի միջնորդության քննարկումն է։ Փետրվարի կեսերին Հուսեյնի՝ ԱՄՆ կատարած այցից և Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացուցիչների հետ նրա բանակցություններից հետո Իրաքը հանդես է եկել Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջնորդության առաջարկությամբ։

Ըստ աղբյուրների՝ այդ գաղափարը Վաշինգտոնում դրական արձագանք է ստացել: Իրանի հետ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ստորագրվել Էր 2015 թ.-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական «հնգյակի» և Գերմանիայի կողմից՝ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով: 2018 թ.-ին ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը որոշում ընդունեց այդ համաձայնությունից միակողմանիորեն դուրս գալու մասին:

ԱՄՆ-ի գործող նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտնել Է Թեհրանի հետ միջուկային գործարքին Վաշինգտոնի վերադառնալու պատրաստակամության մասին:

Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան անցյալ տարվա ապրիլից Իրանի հետ բանակցություններ են վարում Վիեննայում ԳՀՀԾ-ն սկզբնական տեսքով վերականգնելու շուրջ: 2022 թ. նոյեմբերի 10-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել էր, որ Իրանի ներկայացուցիչների հետ բանակցությունների հերթական փուլն Ավստրիայի մայրաքաղաքում ավարտվել է առանց որևէ արդյունքի:

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Տարածաշրջանային

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Քաղաքականություն

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Տարածաշրջանային

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Տարածաշրջանային

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Տարածաշրջանային

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սատարում է Իրանին լուրջ փորձությունների այս պահին

Տարածաշրջանային

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սատարում է Իրանին լուրջ փորձությունների այս պահին

Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ

Տարածաշրջանային

Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ

Ադրբեջանցի զինծառայող է անհետ կորել

Տարածաշրջանային

Ադրբեջանցի զինծառայող է անհետ կորել

Ալիևն Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա

Տարածաշրջանային

Ալիևն Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա

Իրանի նախկին նախագահ Ահմադինեջադը չի ընդգրկվել նախագահի թեկնածուների ցանկում 

Տարածաշրջանային

Իրանի նախկին նախագահ Ահմադինեջադը չի ընդգրկվել նախագահի թեկնածուների ցանկում 

Բաքուն ու Երևանը պետական ​​սահմանների հստակեցման հարցում հասել են որոշակի հաջողությունների. Իլհամ Ալիև

Տարածաշրջանային

Բաքուն ու Երևանը պետական ​​սահմանների հստակեցման հարցում հասել են որոշակի հաջողությունների. Իլհամ Ալիև

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում