Սպորտ

Ազատ ոճային ըմբիշները երկու մեդալ են նվաճել Ալեքսանդրիայում

1 րոպեի ընթերցում

Ազատ ոճային ըմբիշները երկու մեդալ են նվաճել Ալեքսանդրիայում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները երկու մեդալ են նվաճել Ալեքսանդրիայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: 6 ըմբիշով վարկանիշային մրցման մեկնած հավաքականից ոսկե մեդալակիր է դարձել Վազգեն Թևանյանը, իսկ Արսեն Հարությունյանը նվաճել է բրոնզե մեդալ:

Մանվել Խնձրցյանն ու Արման Ավագյանը պարտվել են բրոնզե եզրափակիչներում՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը:

Արման Անդրեասյանն ու Հրայր Ալիխանյանը դուրս մնացին մեդալների համար պայքարից:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում