Սպորտ

Հակոբյանը և Չալոյանը Ստրանջայի մրցաշարի արծաթե մեդալակիրներ են

1 րոպեի ընթերցում

Հակոբյանը և Չալոյանը Ստրանջայի մրցաշարի արծաթե մեդալակիրներ են

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Ստրանջայի միջազգային մրցաշարում ընդհանուր առմամբ նվաճեց 4 մեդալ` երկու արծաթե, երկու բրոնզե:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված Ստրանջայի 74-րդ միջազգային մրցաշարի 80 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Համբարձում Հակոբյանը մրցեց 2021 թվականի աշխարհի չեմպիոն, ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբի Գոնսալեսի հետ և զիջեց 5:0 հաշվով:

Գերծանր քաշային կարգում Դավիթ Չալոյանը եզրափակիչ մենամարտում պետք է մրցեր Ուզբեկստանի ներկայացուցիչ Բախուդիր Զալոլովի հետ, սակայն չներկայացավ մենամարտին: Ուզբեկ մարզիկը տեխնիկական հաղթանակ տոնեց:

Հայաստանի հավաքականի կազմում Ստրանջայի մրցաշարի բրոնզե մեդալակիրներ էին դարձել Արթուր Բազեյանը (57 կգ) և Գուրգեն Մադոյանը (67 կգ)։

Հետևեք մեզԻնստագրամում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում