Տարածաշրջանային

Բելառուսն ու Իրանը քննարկել են տնտեսական համագործակցությունը և նախապատրաստել իշխանությունների հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Բելառուսն ու Իրանը քննարկել են տնտեսական համագործակցությունը և նախապատրաստել իշխանությունների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսը և Իրանը քննարկել են տնտեսության ոլորտում համագործակցությունն ու նախապատրաստել իշխանությունների հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Իրանական պատվիրակությունը արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար Մոհամմադ Մուսավիի գլխավորությամբ փետրվարի 21-24-ն այցելել է Մինսկ՝ բելառուս գործընկերոջ հրավերով։

Մուհամադ Մուսավին հանդիպել է արդյունաբերության նախարարի, նրա տեղակալների ու մի շարք այլ պաշտոնյաների հետ: Կողմերը քննարկել են հեռահաղորդակցության, տեղեկատվական ու հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում բելառուսական և իրանական ձեռնարկությունների փոխշահավետ համագործակցության հեռանկարները:

Փետրվարի 21-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է մարտի կեսերին Իրան այցելելու մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում