Թուրքիայում լրագրողներ են ձերբակալվել՝ երկրաշարժի առնչությամբ հրապարակումների պատճառով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրիլանս լրագրող Միր Ալի Քոչերը, ով Թուրքիայի ավերիչ երկրաշարժից հետո իր տեսախցիկով գնացել է տուժած շրջաններ, զրուցել մարդկանց հետ ու «Թվիթեր»-ում կիսվել փրկվածների ու փրկարարների մասին պատմություններով, այժմ հետաքննվում է «կեղծ լուրերի» տարածման կասկածանքով, նրան սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն:

Նա առնվազն չորս լրագրողներից մեկն է, որոնց հետաքննում են երկրաշարժի մասին լուրեր հաղորդելու կամ մեկնաբանելու համար:

Քոչերն ազգությամբ քուրդ է, թղթակցում է ընդդիմադիր կայքերի: Երկրաշարժի գիշերը ինքը Դիարբեքիրում է եղել: Իր մեքենայով գնացել է Գազիանթեփ քաղաք, ցնցվել երկրաշարժի էպիկենտրոնին մոտ գտնվող քաղաքներում տեղի ունեցած ավերածություններից, զոհերից:

«Երբ բռնում էի խոսափողը, տեսախցիկի հետևում կամ տեսախցիկի առջև՝ ես չէի կարողանում զսպել արցունքներս», - պատմել է Քոչերը:

Քոչերը տպավորվել է Արևմտյան Թուրքիայից ժամանած կամավորների և փրկարարական խմբերի հոսքից ու նրանց մասին պատմություններով կիսվել «Թվիթեր»-ում:

Փրկվածներից ոմանք նրան ասել են, որ օրեր շարունակ օգնություն չեն ստացել: Նմանատիպ բողոքներ են վկայակոչվել նաև ընդդիմադիր լրատվամիջոցներում:

Երկրաշարժից տուժած շրջաններ այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժողովրդին ասել է, որ վերակառուցելու է իրենց քաղաքները, բայց նաև զգուշացրել, որ «կեղծ լուրեր» տարածողները և «սոցիալական քաոս առաջացնողները» քրեական պատասխանատվության կենթարկվեն: Թուրքիայի նախագահը նրանց անվանել է սադրիչներ։

Լրագրողը Քոչերը պատմել է, որ մինչ ինքը երկրաշարժից տուժած շրջանից նորություններ հաղորդելիս է եղել, Դիարբեքիրի ոստիկանությունը գրություն է թողել իր բնակարանում, որ ներկայանա ոստիկանության բաժանմունք: Նրանք հայտնել են, որ հետաքննվում է վերջերս ընդունված ապատեղեկատվության մասին օրենքով:

Նշվում է, որ Թուրքիայում նոր օրենքն ընդունվել է հոկտեմբերին։ Այն քրեականացրել է ապատեղեկատվության հրապարակային տարածումը և պետությանը տվել է շատ ավելի լայն լիազորություններ՝ վերահսկելու լրատվական կայքերը և սոցիալական մեդիան:

Վենետիկի հանձնաժողովը՝ Եվրոպայի խորհրդի իրավական հսկողություն իրականացնող մարմինը, ասել է, որ օրենքը կխոչընդոտի խոսքի ազատությանը: Ընդդիմադիր կուսակցություններն այն անվանել են «գրաքննության օրենք»։

Ոստիկանությունը նրան հարցաքննել է երկրաշարժի էպիկենտրոնից տեղեկություններ հաղորդելու վերաբերյալ և մեղադրել կեղծ տեղեկություններ տարածելու մեջ։

Քոչերը պնդում է, որ ինքը բծախնդիր է եղել իր աշխատանքում և հարցազրույց է վերցրել բոլոր կողմերից՝ փրկվածներից մինչև ոստիկանություն, փրկարարներ: «Ես տեղեկատվություն չեմ փոխանցել առանց մանրակրկիտ հետազոտության և վերլուծության»,- ասում է նա։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Քոչերի դեմ հետաքննությունն անվանել է «աբսուրդ» և կոչ արել իշխանություններին դադարեցնել այն:

Ըստ Լրագրողների պաշտպանության կոմիտեի՝ առնվազն ևս 3 լրագրողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Լրագրողների երկուսը քննադատել են Կառավարության գործադրած փրկարարական ջանքերը: Մյուսը ձերբակալվել է «ատելություն հրահրելու» կասկածանքով՝ Կառավարության փրկարար ջանքերը քննադատող կամավորի հետ հարցազրույցի համար: Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ նա ավելի ուշ ազատ է արձակվել:

Հայերեն Русский

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ

Ղարաբաղից տեղահանվածների 40+10 հազար դրամի աջակցությունը կշարունակվի ևս մեկ տարի. Փաշինյան

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթանակով են մեկնարկել Օլիմպիադայում

Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ