Տարածաշրջանային

Թուրքիայի Հաթայ նահանգում 5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի Հաթայ նահանգում 5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Հաթայ նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է TRT Haber պետական ​​հեռուստաալիքը։

« 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Հաթայի Դեֆնե տարածաշրջանում»,- հաղորդում է հեռուստաալիքը։

Ըստ աղբյուրի՝ նահանգում տեղի ունեցած երկրաշարժը հաստատել է նաև բնական աղետների հետևանքների վերացման գրասենյակը (AFAD):

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում