Քաղաքականություն

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Սիրիա

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Սիրիա

ԴԱՄԱՍԿՈՍ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Սիրիա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Դամասկոսի օդանավակայանում ՀՀ ԱԳ նախարարին դիմավորել է Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Ալ Մեկդադը:

Այս պահին ընթանում է Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը:

Արարատ Միրզոյանը Դամասկոսում կհանդիպի նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, որից հետ կմեկնի Հալեպ:

Միրզոյանը Սիրիա է ժամանել ավերիչ երկրաշարժից հետո մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը տեղ հասցնելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում