Տարածաշրջանային

ՌԴ արտգործնախարարը փետրվարի 27-28-ը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան

1 րոպեի ընթերցում

ՌԴ արտգործնախարարը փետրվարի 27-28-ը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-28-ը պաշտոնական այցով կմեկնի Բաքու:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սպասվում է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև բանակցություններ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ»,- ասել է նա։

Զախարովան նշել է, որ հանդիպումների ժամանակ հատկապես ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ին ստորագրված եռակողմ համաձայնագրերի իրականացման թեմային:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում