Հրապարակվել է 2022 թ.-ին ամենաբարձր և ամենացածր գնաճ գրանցած երկրների ցանկը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալ տարվա արդյունքներով՝ Ռուսաստանն աշխարհի բոլոր երկրների թվում գների աճի մակարդակով հայտնվել Է 52-րդ տեղում. այնտեղ գնաճը կազմել Է 11,9 %: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ է հրապարակել ,РИА Новостиե-ն՝ վկայակոչելով իր կողմից արված հաշվարկները:

Ամենաբարձր գնաճը գրանցվել է Զիմբաբվեում (243,8 %), Վենեսուելայում (234 %) և Լիբանանում (122 %): Այս ցուցակում չորրորդ տեղն զբաղեցնում է Արգենտինան (94,8 %), իսկ հինգերորդը՝ Սուդանը (87,3 %)։ Թուրքիան 64,3 %-ով վեցերորդ հորիզոնականում Է, Շրի Լանկան՝ 59,2 %-ով՝ յոթերորդում։ Առաջին տասնյակում տեղ են գտել նաև Սուրինամը (54,6 %), Գանան (54,1 %) և Հայիթին (48,3 %): Եվրոպական պետություններից 17-ը հայտնվել են առաջին 50 հորիզոնականներում. դրանցից 11-ը Եվրամիության անդամներ են։

Գնաճի ամենամեծ սրացումը Մոլդովայում Է (30,2 %), Ուկրաինայում (26,6 %), Հունգարիայում (24,5 %), Լիտվայում (21,7 %) և Լատվիայում (20,8 %): Ռուսաստանի հարևան երկրներից գների աճի ամենաբարձր տեմպերը դիտվել են Ղազախստանում (20,3 %), Ղրղզստանում (14,7 %) և Ադրբեջանում (13,9 %): Բելառուսում և Ուզբեկստանում գնաճը նույնպես ավելի բարձր է, քան Ռուսաստանում՝ համապատասխանաբար 12,8 % և 12,3 %։ Ամենացածր գնաճը եղել է Չինաստանում՝ ընդամենը 1,8 %, ինչպես նաև Օմանում՝ 1,98 %։

Աշխարհի միակ երկիրը, որտեղ 2022 թ.-ին գնանկում է գրանցվել, Հարավային Սուդանն է. այստեղ գները նվազել են 11,6 %-ով։ Հետազոտությունն անցկացրել Է «РИА Новости»-ն՝ ՄԱԿ-ի անդամ 193 երկրների ազգային վիճակագրական ծառայությունների տվյալների հիման վրա։ Եզրափակիչ ցանկում տեղ է գտել 156 երկիր, որոնք փետրվարի կեսերին հրապարակել են 2022 թ. տվյալները։ Նրանք ներկայացնում են աշխարհի յոթ տարածաշրջաններ՝ Ասիան, Աֆրիկան՝ Սահարայից դեպի հարավ, Մերձավոր Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան, Եվրոպան, Օվկիանիան, Հարավային և Հյուսիսային Ամերիկան:

Հայերեն Русский

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը

Կիևը Մեծ Բրիտանիային խնդրել է ավելացնել ներդրումներն ուկրաինական զենքի արտադրության ոլորտում

Իրանի հոգևոր առաջնորդը ներում է շնորհել կամ կրճատել 3000-ից ավելի դատապարտյալների պատժաչափը