Նրա անցյալը լուսավորում է մեր ներկան. Արտավազդ Փելեշյանը տոնում է 85-ամյակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սկիզբ», «Մարդկանց երկիրը», «Մենք», «Մեր դարը», «Կյանք», «Տարվա եղանակները» հանրահայտ ֆիլմերի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, որի տարածական մոնտաժի տեսությունն ուսումնասիրվում և ուսուցանվում է աշխարհի հայտնի կինոինստիտուտներում, փետրվարի 22-ին տոնում է ծննդյան 85-ամյակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փելեշյանի բոլոր ֆիլմերը հավերժականի մասին են, ամեն ինչ՝ մարդու միջոցով, մարդու մասին։ Ռեժիսորը չի ընդունում այն կարծրատիպը, թե կինոն սինթետիկ արվեստ է, նրա համար կինոն միանգամայն ինքնուրույն աշխարհ է։

Ուսանելու տարիներին նկարահանել է«Լեռնային պարեկ»(1964),«Մարդկանց երկիրը»(1966),«Սկիզբը»(1967) վավերագրական ֆիլմերը, որոնք առանձնանում են ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով։1969-ին Փելեշյանը նկարահանել է«Մենք»ֆիլմը, որը ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից. նա նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ՝ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն։ ԿինոռեժիսորՍերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»։

2021 թվականի նոյեմբերին Նյու Յորքի կինոփառատոնում (New York Film Festival-59) տեղի է ունեցել Փելեշյանի «Բնություն» ֆիլմի համաշխարհային փառատոնային պրեմիերան, իսկ 2022-ին նա ֆիլմը ցուցադրել է նաև Հայաստանում:

«Բնությունը» Փելեշյանի՝ 1993 թվականին նկարահանած «Կյանք» ֆիլմից 27 տարի անց արված առաջին կինոնկարն է, որտեղ «Տարածական մոնտաժի» արքան վերստին անդրադարձել է բնության թեմային՝ օգտագործելով Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Տերտերյանի, Տիգրան Համասյանի երաժշտությունը։

«... Երկնքի աստղերի նման նա լուսավորում է մեզ անցյալից. նրա անցյալը լուսավորում է մեր ներկան: Ինձ համար Արտավազդ Փելեշյանը մեր ժամանակից դուրս է...»,-նշել է էքսպերիմենտալ վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Գոթֆրի Ռեջջոն:

Հայերեն Русский

Նիդեռլանդներում հյուրանոցի այցելուներն իրենց համարում քնած փոկ են գտել

Պենտագոնը մշակում է Սիրիայից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերման պլան. NBC News

ՀՀ ԱԺ նախագահը Լյուքսեմբուրգի փոխվարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձության թեմային

ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ

«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի պորտուգալական լիգայից

Թեհրանը չի շտապում հարաբերություններ հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ․ Իրանի ԱԳՆ

Այս տարվա ընթացքում 4451 քաղաքացի ներկայացրել է հայտարարագիր

ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարները քննարկել են ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները

Չինաստանը դեմ է հանդես գալիս Գազայի բնակիչների արտաքսմանը