Իրանը պատժամիջոցներ կսահմանի՝ ի պատասխան Եվրամիության սահմանափակող միջոցների

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները կսահմանեն իրենց պատժամիջոցներն՝ ի պատասխան Թեհրանի դեմ Եվրամիության ընդունած սահմանափակող միջոցների։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարարության՝ Twitter-ում տարածած հաղորդագրությունը։

«Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն արձագանքել է Իրանի որոշ քաղաքացիների և իրանական ընկերությունների դեմ Եվրամիության վերջին պատժամիջոցներին։ (Նասեր) Քանաանին ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը շուտով կհայտարարի հակապատժամիջոցների ցուցակի մասին՝ ի պատասխան Միության կողմից սահմանված վերջին արգելքների», - ասված է տեքստում:

Փետրվարի 20-ին ԵՄ խորհուրդը նոր պատժամիջոցներ Է սահմանել Իրանի դեմ՝ երկրում մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների պատճառով՝ սև ցուցակում ներառելով ևս 32 ֆիզիկական անձանց և 2 կազմակերպություններ:

Ինչպես փետրվարի 15-ին տեղեկացրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ-ն մտադիր է նաև փետրվարի 24-ին առանձին պատժամիջոցներ սահմանել Իսլամական Հանրապետության դեմ՝ հակառուսական սահմանափակող միջոցների 10-րդ փաթեթի շրջանակներում։ Դրանում ներառվելու են իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք, ԵՄ-ի կարծիքով, առնչություն ունեն Ռուսաստանին իրանական ռազմական մատակարարումների հետ:

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա