Տարածաշրջանային

Իրանում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Իրանում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հարավում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդել Է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

Երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով 06.05-ին (Երևանի ժամանակով 10:05-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 352 հազար բնակչություն ունեցող Բենդեր Աբբաս քաղաքից 113 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։

Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում