Տարածաշրջանային

Թուրքիայի ու Սիրիայի սահմանին 6.3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի ու Սիրիայի սահմանին 6.3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի ու Սիրիայի սահմանին նոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԻԱ Նովոստին, եվրոպական սեյսմոլոգները հայտնել են, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.3 մագնիտուդ։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով ժամը 21.04-ին` Թուրքիայի Անթաքիա քաղաքից 9 կմ ու Սիրիայի Լաթաքիա բնակավայրից 75 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը գտնվել է 2 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են նաև Լիբանանում, Իսրայելում ու Կիպրոսում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում