Հասարակական

Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություն 4 մարզում. հայտնաբերվել է 1309 խախտում

1 րոպեի ընթերցում

Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություն 4 մարզում. հայտնաբերվել է 1309 խախտում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները փետրվարի 13-ից 20-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1309 խախտում ը պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 28 տրանսպորտային միջոց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ 28 վարորդ։ 14 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 17-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 60-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։

Նշվում է, որ նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում