Իրանը քննադատել է Մոսկվային և Թեհրանին Մյունխեն չհրավիրելու որոշումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանաանին երկուշաբթի օրը հայտարարել է, որ Մյունխենի անվտանգության համաժողովը, որտեղ Իրանը և Ռուսաստանը հրավիրված չեն եղել, անցկացվում է հանուն պատերազմի։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

«Մյունխենի համաժողովն անցկացվում է հանուն անվտանգության, այո՛, բայց նաև հանուն պատերազմի և ռազմատենչների շահերի բավարարման:

«Միջազգային անվտանգության» անվան տակ այդպիսի համաժողով կազմակերպել և Իրանին ու Ռուսաստանին չհրավիրել՝ նշանակում է, որ նրանք օգտվել են հնարավորությունից, որպեսզի միջազգային կարգի և անվտանգության վերաբերյալ առաջարկեն այլ մոտեցումներ», - Tasnim գործակալությունը մեջբերում է Քանաանիի խոսքը։

Մյունխենի անվտանգության համաժողովը մեկնարկել է փետրվարի 17-ին. դրան երկրորդ տարին անընդմեջ չի մասնակցում ռուսական պատվիրակությունը, չնայած մի շարք քաղաքական գործիչների և փորձագետների այն մտավախություններին, թե առանց Մոսկվայի հետ երկխոսության՝ անվտանգություն կառուցելն ու խաղաղության հասնելն անհնար է։ Համաժողովի կենտրոնական թեման դարձել Է Ուկրաինայի ճգնաժամը։ Նախորդ տարի Մյունխենում կայացած համաժողովում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպառնացել էր վերանայել միջուկային զենքից Ուկրաինայի հրաժարվելու հարցը։

«РИА Новости»-ն նշում է, որ այս տարի Կիևի ներկայացուցիչները համաժողովի շրջանակներում պահանջել են Կիևին մատակարարել կասետային ու ֆոսֆորային ռումբեր, որոնք արգելված են բազմաթիվ երկրներում։

Համաժողովն անցկացվել Է Մյունխենում կազմակերպված զանգվածային ցույցի ֆոնին, որին, ոստիկանության տվյալներով, հավաքվել Էր մոտավորապես 10 հազար մարդ։ Բողոքի մասնակիցները կոչ են արել խաղաղ բանակցություններ սկսել և դադարեցնել զենքի մատակարարումները Կիևին։

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա