ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի պաշտպանական և անվտանգային համագործակցության գործակալության տնօրեն Ջիմ Հարշի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։