2022 թ.-ին ԱՄՆ-ի օդանավակայաններում հայտնաբերվել է ռեկորդային 6500 միավոր զենք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Տրանսպորտային անվտանգության վարչությունը (TSA) անցյալ տարի երկրի օդանավակայանների հսկիչ անցակետերում հայտնաբերել է ռեկորդային 6500 միավոր զենք։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Associated Press գործակալությունից: «Այն, ինչ մենք տեսնում ենք մեր հսկիչ անցակետերում, իրականում արտացոլում է այն, ինչ տեսնում ենք հասարակությունում, իսկ հասարակությունում կան հրազեն կրող ավելի մեծ թվով մարդիկ», - ասել է TSA-ի ներկայացուցիչ Դեյվիդ Պեկոսկեն՝ նշելով, որ շատերը պատճառաբանում են, թե մոռացել են, որ իրենց մոտ զենք կա:

Գործակալությունը նշում է, որ օդանավակայաններում ստուգումների ժամանակ օրական շուրջ 18 միավոր զենք է հայտնաբերվում, ինչը բոլոր ժամանակների համար առավելագույն ցուցանիշ է և մտահոգություններ է առաջացնում, որ ավելի ու ավելի մեծ թվով ամերիկացիների մոտ զենք կա։ Ամենից հաճախ հրազեն են հայտնաբերում Տեխասի և Ֆլորիդայի նահանգների օդանավակայաններում։

Ուղևորների մոտ զենքի հայտնաբերման հետևանքները տարբեր են՝ կախված նահանգային օրենքներից: Տվյալ անձը կարող է ձերբակալվել, նրա հրազենը կարող է առգրավվել: Երբեմն նույնիսկ ուղևորին թույլատրվում է զենքը տալ իրեն ճանապարհող անձին, ով իր հետ ինքնաթիռ չի նստում: Օդանավակայան զենք տանելու համար առավելագույն տուգանքը կազմում է մոտ 15 հազար դոլար։ Միացյալ Նահանգների Gun Violence Archive ոչ առևտրային կազմակերպության տվյալներով՝ 2022 թվականին ԱՄՆ-ում հրաձգությունների պատճառով ավելի քան 43 600 մարդ է զոհվել, ավելի քան 37 900 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 4400 երեխա։ Հրաձգության զոհերի թվում կա ավելի քան 1600 երեխա:

Հայերեն Русский

Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները

Հայաստանում կեղծվող ընտրությունների էջը փակված է․ Միրզոյան

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին

Մարտունիի 7 ընտանիք նվիրատվությամբ սեփականության իրավունք ձեռք բերեց վարձակալած բնակտարածքների նկատմամբ

Միջազգային դիտորդական առաքելությունների ղեկավարների մամուլի ասուլիսը

Հայաստանի և Թուրքիայի գործարարների՝ Կարսում կայացած հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել․ Միրզոյան

Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ

Մարտունի քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են

Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին

Սևան քաղաքի երեք փողոց հիմնանորոգվում է