Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի. Շիրակի մարզպետն ընդունել է ՌԴ դեսպանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ փետրվարի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Շիրակի մարզպետարանի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրերին՝ մարզպետն անդրադարձել է երկու երկրների բարեկամական հարաբերություններին, մասնավորապես, Շիրակի մարզում իրականացված ծրագրերին․

«Պարոն դեսպան, բարով եք եկել Շիրակի մարզ, ուրախ եմ հանդիպման համար։ Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի։ 2022-ին մեծ շուքով նշեցինք հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը։ Ես, որպես Շիրակի մարզպետ, կարևորում եմ նաև ապակենտրոնացված համագործակցությունը։ Դուք էլ, բնականաբար, տեղեկացված եք, որ Շիրակի մարզը Ուլյանովսկի, Գյումրին՝ Կուրսկի, Մոզդոկի, Դոմոդեվոյի, Տվերի և այլ քաղաքների հետ համագործակցության հուշագրեր ու համաձայնագրեր ունեն։ Ուրախ կլինեմ, եթե կարողանանք համագործակցությունն առավել առարկայական հիմքերի վրա դնել։ Մենք պատրաստ ենք համագործակցության, վստահ եմ՝ համատեղ աշխատանքով կկարողանանք նոր արդյունքներ գրանցել»։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և նշել, որ ինքը ևս կարևորում է համագործակցությունն առավել առարկայական դարձնելուն միտված քայլերի իրականացումը․

«Պարոն մարզպետ, նախ թույլ տվեք շնորհավորել պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ, ուրախալի է, որ ոչ մարզի, ոչ էլ մարզպետարանի աշխատակազմի համար նոր մարդ չեք, արդեն անդրադարձաք մեր երկրների բարեկամությանը, մենք ևս կարևորում ենք Հայաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների պահպանումն ու համագործակցության ամրապնդումը։ Ուրախ եմ Շիրակի մարզ այցելելու համար և ինքս էլ պատրաստ եմ նոր գործնական ծրագրերի իրականացման»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրա-տնտեսական, կրթական, մշակութային հարաբերությունների հեռանկարներին առնչվող հարցեր, պայմանավորվածություն է ձեռքբերվել համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման նպատակով նոր հանդիպումներ կազմակերպելու առնչությամբ։

Հայերեն English Русский

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Գլխավոր դատախազը հյուրընկալել է «Եվրասիա» ավագ դպրոց վարժարանի և «Պատանի իրավաբանի դպրոց»-ի սաներին

Թրամփը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ

IRI-ի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին աջակցությունը շարունակելու հանձնառությունը

Դոնալդ Թրամփը դեռևս չունի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու պաշտոնական ծրագիր. Ուկրաինայի նախագահ

ՀՀ ՆԳՆ-ն հերքում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր նորքի բաժնի հետ կապված լուրը

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հերքել է Մյունխենում Ուկրաինայի խաղաղ կարգավորման ծրագիր ներկայացնելու մասին լուրերը

ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԶՊՄԿ-ի աշխատակիցների հետ

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 12 մասնակիցները

Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով