Տարածաշրջանային

Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով փլուզվել է մոտ 118 հազար շենք

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով փլուզվել է մոտ 118 հազար շենք

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում երկրաշարժից տուժած շրջաններում գրեթե 118 հազար շենք փլուզվել է, մեծ վնաս կրել կամ հասել այն իրավիճակին, որ ենթակա է քանդման:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Թուրքիայի բնապահպանության և քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումը:

Նրա խոսքով՝ երկրաշարժից տուժած 11 նահանգներում ստուգվել է 925 հազար շենք։

«Դրանցից մոտ 118 հազարը կա՛մ փլուզվել է, կա՛մ մեծ վնաս է կրել, կա՛մ ենթակա է անհապաղ քանդման»,- ասել է նա:

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում