Միջազգային

Եվրամիությունը սառեցրել է 21,5 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվներ

1 րոպեի ընթերցում

Եվրամիությունը սառեցրել է 21,5 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ն այսօր սառեցրել է Ռուսաստանի կազմակերպությունների և ֆիզիկական անձանց 21,5 միլիարդ եվրոյի ակտիվներ և շարունակում է աշխատել Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի ակտիվների ուղղությամբ, հայտնել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

«Ներկայում մենք կարողացել ենք սառեցնել պատժամիջոցների ցուցակում գտնվող օլիգարխներին և կազմակերպություններին պատկանող 21,5 միլիարդ եվրո: Մենք շարունակում ենք աշխատել նաև Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի ակտիվների ուղղությամբ, սառեցվել են որոշ ակտիվներ և գործարքներ, այդ թվում՝ Euroclear-ի միջոցով», - ասել է նա Բրյուսելում «ակտիվների սառեցման և առգրավման հարցով» Եվրահանձնաժողովի աշխատանքային խմբի նիստի մեկնարկից առաջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում