Տարածաշրջանային

Թուրքիայում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Հաթայ նահանգում նոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի ուժգնությունը կազմել է 5,1 մագնիտուդ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Anadolu գործակալությանը:

Ըստ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության՝ 5,1 մագնիտուդ հզորությամբ ցնցումները գրանցվել են Միջերկրական ծովում՝ Արզուս քաղաքից 6 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 9,26 կմ խորության վրա:

Հաթայի նահանգապետը Anadolu-ի թղթակցին հայտնել է, որ երկրաշարժից հետո տեղեկություններ չեն ստացվել «անբարենպաստ իրադարձությունների, այդ թվում՝ շենքերի վնասման մասին»:

Փետրվարի 6-ին տեղի ունեցած 7,7 և 7,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժերը մեծ ավերածությունների և մարդկային զոհերի պատճառ են դարձել Թուրքիայում և Սիրիայում: Երկու երկրներում զոհերի թիվը գերազանցել է 40 հազարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում