Հասարակական

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կանխել են անօդաչու թռչող սարքի միջոցով արգելված իրերի փոխանցումը

1 րոպեի ընթերցում

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կանխել են անօդաչու թռչող սարքի միջոցով արգելված իրերի փոխանցումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները հիմնարկի բնակելի գոտում՝ հանձնուքների ընդունման և տրամադրման սենյակի պատուհանի դիմացի քայլուղու վրա, փետրվարի 16-ի ժամը 11։00-ի սահմաններում, նկատել են հեռակառարվող անօդաչու թռչող սարքի միջոցով (դրոն) ներնետված կասկածելի փաթեթ՝ մետաղյա կախիչով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, փաթեթի զննությամբ հայտնաբերվել են ընդհանուր 7․55 գրամ քաշով, շագանակագույն, փոշենման, կոշտացած զանգվածներ, ինչպես նաև 2 առանձին փաթեթներով, ընդհանուր 41․49 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող կանաչ, մանրացված չոր զանգվածներ։ Հայտնաբերվել է նաև բջջային հեռախոսի 6 մարտկոց և 4 բջջային հեռախոս, որոնցից 3-ը վնասվել են հեռակառարվող անօդաչու թռչող սարքի բարձր լինելու պատճառով։

Ըստ աղբյուրի՝ փաստի առթիվ Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում