Հասարակական

Դատախազության «Օրինականություն» պարբերականն ընդգրկվել է ԲՈԿ-ի ընդունելի գիտական հրատարարակությունների ցանկում

1 րոպեի ընթերցում

Դատախազության «Օրինականություն» պարբերականն ընդգրկվել է ԲՈԿ-ի ընդունելի գիտական հրատարարակությունների ցանկում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի 2023 թվականի փետրվարի 15-ի N 56-Ա հրամանով՝ Հայաստանի Հանրապետության դատախազության «Օրինականություն» գիտագործնական պարբերականն ընդգրկվել է ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ԲՈԿ-ի կողմից 2023 թվականի ընդունելի գիտական հրատարարակությունների ցուցակում: «Արմենպրես»-ին աքյս մասին տեղեկացրին ՀՀ դատախազությունից։

ՀՀ դատախազությունը նախկինում հայտարարել է «Օրինականություն» գիտագործնական պարբերականի միջազգայնացման գործընթացի մասին: Դրա շրջանակում «Օրինականություն» պարբերականի խմբագրական խորհրդի կազմում ընդգրկվել են միջազգային հեղինակավոր իրավաբաններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում