Վերին Լարսում բեռնատարների համար երթևեկությունը վերականգնվել Է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհի երթևեկությունը վերականգնվել Է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոմեքենաների համար, ասվում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների վարչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Sputnik գործակալության վրացական ծառայությունից: Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում բեռնատար ավտոմեքենաների համար արգելքը գործում էր եղանակային պայմանների պատճառով։ Գերատեսչությունում նշել են, որ երթևեկությունը վերականգնվել է միայն մաքրման աշխատանքների արդյունքում:

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ ավտոմեքենաները Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներով կշարժվեն առանց կանգառի ռեժիմով։ Միևնույն ժամանակ Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է միայն ձնահյուսերից պաշտպանված թունելներով։

Թունելներում կցորդիչով և կիսակցորդիչով ավտոմեքենաների, ինչպես նաև ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար երթևեկությունն իրականացվում է միակողմանի կարգով։ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին՝ այսպես կոչված, Ռազմավիրական ճանապարհը, այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն Է, որը Վրաստանը և Հայաստանը կապում Է Ռուսաստանի հետ: Իսկ «Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող մաքսակետն Է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա:

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա